семья солдата |
1. 100,000դրամ փոխանցում՝ Արցախի Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Էրիկ Խաչատրեանի կարիքաւոր ընտանիքին: Էրիկը 1992թ-ին Արցախեան պատերազմում զոհուած Վահան Խաչատրեանի որդին է: Նա նոյնպէս մասնակցել է 2020թ-ի պատերազմին եւ ունի առողջական լուրջ խնդիրներ: Ունի վահանաձեւ գեղձի խնդիր, գլխացաւերի սուր նոպաներ եւ ողնաշարի խնդիրներ: 6հոգանոց ընտանիքը ապրում է մօր 68,000դրամ աշխատաւարձով, որով հնարաւոր չէ ապրել եւ միաժամանակ բուժումներ անցկացնել: Քրոջ ընտանիքը 2անչափահաս երեխաների հետ միասին վարձով ապրում էր Արցախի Մարտունի քաղաքում, սակայն պատերազմի պատճառով եկել եւ ապրում են միասին:
2. Մեր համայնքը (500$)-ին համարժեք 260,000դրամով իր մասնակցութիւնն է ունեցել «Երազանքի ճանապարհով սոցիալ բարեգործական Հ/Կ»-ի հետ Երեւանի Էրեբունի համայնքում 3անչափահաս երեխայ ունեցող միայնակ մայր՝ Աննա Կարապէտեանի 7 հոգանոց ընտանիքի համար տնակ գնելու ծրագրին : Ընտանիքը ապրում է ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ պայմաններում եւ երեխաների կեանքին իրական վտանգ է սպառնում: Երեխաները կտորից շինուած անհասկանալի տնակում հիւանդացել են: Միայնակ մայր՝ Աննան բացի իր անչափահաս երեխաներից իր խնամակալութեան տակ է պահում նաեւ ոտքը կոտրած պապիկին եւ երկու հիւանդ քոյրերին:
3. Իսկ 27-րդ փուլից բոլորիդ յայտնի սեղանի վրայ նուագող Էմիլի երազած դհոլը չուշացաւ: Մեր համայնքը 30,000դրամ արժեցող դհոլ նուիրեց մեր ապագա երաժիշտին:
Թող մեր բոլոր փոքրիկների երազանքները կատարուեն եւ նրանք ապրեն ԵՐՋԱՆԻԿ, ՀԶՕՐ ԵՒ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Դրա համար մեզնից իւրաքանչիւրից պահանջւում է միմիայն ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԼԵՑՈՒՆ ՍԻՐՈՅ ՄԹՆՈԼՈՐՏ:
Комментариев нет:
Отправить комментарий