Сообщает Израильское посольство из Тель-Авива
Ս.թ. ապրիլի 24-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում տեղի ունեցավ հուշ-երեկո և ծաղկեպսակների զետեղման արարողություն նվիրված 1915թ. Հայոց Ցեղասպանության անմեղ զողերի հիշատակին:
Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի սկզբում մատուցվեց հոգեհանգստի կարգ, որին հետևեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Երեկոյի ընթացում ելույթներով հանդես եկան՝ Իսրայելում ՀՀ դեսպանության հյուպատոս Նարեկ Ղազարյանը, Թել Ավիվ-Յաֆոյի Սբ. Նիկողայոս եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Գևորգ Հայրապետյանը, Խայֆայի Սբ. Եղիա եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Դիրայր Հովակիմյանը, Իսրայելի կենտրոնական հատվածի հայկական միությունների ներկայացուցիչներ՝ Արտյոմ Չերնամորյանը և Տիգրան Մամաջանյանը, ինչպես նաև Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետ Ռամի Գրինբերգը.
Երեկոյի ավարտին հուշարձանի մոտ ծաղկեպսակներ զետեղեցին Ն. Ղազարյանը, Ռ. Գրինբերգը և Դ. Գալաֆյանը:
Комментариев нет:
Отправить комментарий